Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական CNNturk-ի եթերում հանդես է եկել կոչով` ուղղված հայկական Սփյուռքին:

«Մենք ցանկանում ենք մեր հարաբերությունները կարգավորել թե՛ Հայաստանի, թե՛ հայկական Սփյուռքի հետ: Մենք ցանկանում են հաստատել շփումներ Սփյուռքի հայերի հետ: Այդ տեսանկյունից սխալ է բոլոր հայերին դիտարկել նույն հարթության վրա: Հրանտ Դինքի մահից հետո Սփյուռքից Թուրքիա եկած շատ հայտնի սփյուռքահայեր զարմացած էին, թե ինչպես է թուրք ժողովուրդը տեր կանգնում Հրանտ Դինքին: Ես այդ ամենին անձամբ ականատես եղա: Մենք պետք է փոխենք մարդկանց գիտակցության այլ պատկերացումները»,- նշել է Դավութօղլուն:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի հայ Սփյուռքի հետ շփումները կարելի է դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որպես նոր քայլ: «Եթե ԱՄՆ ղեկավարությունը Շվեդիայի պես Թուրքիային համոզող հստակ հայտարարությամբ հանդես գա, ապա դեսպան Նամըք Թանը կվերադառնա ԱՄՆ եւ ԱՄՆ-ի սփյուռքահայերի հետ մեկտեղ հայերի հետ շփումները արագ թափ կստանան»,- ամփոփել է Դավութօղլուն: