Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 09.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Նարինե Ն.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2003 թ. փետրվարի 20-ից ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:





























