Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները Վարշավայում հեկտեմբերի 23-ին ավարտված գագաթաժողովի ժամանակ ընդունել են բանաձեւ, որում միջուկային զենքի համընդհանուր ոչնչացման կոչ են արել:
«Մենք հերքում են «Խաղաղություն ես ցանկանում, պատրաստվիր պատերազմի» թեզիսը: Այսօր ակնհայտ է դարձել, որ եթե խաղաղություն ես ցանկանում, պետք է խաղաղության նախապատրաստվես: Կոչ ենք անում բանակցություններ անցկացնել, որոց արդյունքում որոշում կկայացվի միջուկային զինանոցների համընդհանուր, պարտադիր եւ վերահսկման ենթական ոչնչացման մասին»,-ասվում է հռչակագրի տեքստում: Դափնեկիրներն ընդգծել են, որ «միջուկային զենքը մարդկության գոյության սպառնալիք է եւ այլեւս երբեք չպետք է օգտագործվի», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների Համաշխարհային գագաթաժողովի անցկացման գաղափարը 1999թ առաջարկել է Միխայիլ Գորբաչեւը: Հաջորդ գագաթաժողովը կանցկացվի ՀԱՀ-ում՝ Քեյփթաունում:





























