Ինտերնետ-թրաֆիքի վերահսկման նոր կանոնները, որոնք նախատեսված են ՌԴ Հաղորդակցության եւ կապի նախարարության ներկայացրած նախագծով, տեխնիկապես անիրականանալի են: Նման տեսակետ են հայտնել ռուսական խոշորահույն ինտերնետ-ընկերություններից մեկում՝ Mail.ru Group-ում:
Mail.Ru Group-ի փոխնախագահ եւ տեխնիկական տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանը կարծում է, որ դա պահանջում է մոտ 30-40 պետաբայթ տվյալներ ողջ ռունետում, յուրաքանչյուր 12 ժամվա ընթացքում:
Միայն մեկ պահեստարանի արժեքը, ըստ նրա, կկազմի մոտ 300-400 մլն դոլար: Գաբրիելյանը նշել է, որ կասկածելի է, որ աշխարհում կան այնպիսի սարքավորումներ, որոնք կարող են ձայնագրել տվյալներն այդ ծավալով եւ թրաֆիքի նման արագության դեպքում:
Բացի այդ, ընկերությունում համարում են, որ հրամանը, որով ԱԴԾ-ի համար հասանելի կլինեն ինտերնետ օգտատերերի տվյալները, խախտում է ՌԴ Սահմանադրության հոդվածները, որոնք վերաբերում են, մասնավորապես, մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը, գրագրության, հեռախոսազրույցների, փոստային եւ այլ հաղորդագրությունների գաղտնիությանը, հաղորդում է «ԻԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն մտադիր է ամբողջությամբ վերահսկել համացանցը: Հաջորդ տարի ամռանն արդեն բոլոր փրովայդերներին կպարտավորեցնեն իրենց ցանցերում հաստատել առնվազն 12 -ժամյա ինտերնետ-թրաֆիքի գրանցման եւ պահպանման սարքավորում:
Ռուսաստանի ԱԴԾ-ն ցանկանում է համացանցից օգտվողների տվյալների լիակատար հասանելիություն ունենալ





























