Թունիսի մայրաքաղաքի Հաբիբ Բուրգիբիի հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը՝ կառավարության հրաժարականի պահանջով: Ինչպես հաղորդում է Sky News Arabia-ն, հանրահավաքի կոչի հեղինակը աշխատավորների արհմիությունների ֆեդերացիան է: Ակցիան նվիրված է Հիմնադիր ազգային խորհրդի հիմնադրման մեկամյակին, որով պաշտոնապես սկիզբ է դրվել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ազգային երկխոսությանը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ազգային երկխոսության շրջանակներում առաջին նիստը տեղի է ունենում Թունիսի կառավարությունում:

Հիշեցնենք, որ Թունիսի քաղաքական ուժերը հոկտեմբերի 5-ին համաձայնեցրել են ճգնաժամը հաղթահարելու եւ նոր կառավարության ձեւավորման, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզը»:

Փաստաթուղթը ենթադրում է 4 շաբաթվա ընթացքում անկախ ընտրական հանձնաժողովի ձեւավորում եւ ընտրությունների մասին օրենքի ընդունում:
Թունիսում քաղաքական ճգնաժամը ստեղծվել է այս տարվա հունիսին ընդդիմության առաջնորդներից Մուհամադ Բրահմիի սպանությունից հետո: