Ռուսաստանում ավելի քան 2 մլն ներգաղթյալներից մատնահետքեր են վերցրել, Մոսկվայում նման մարդկանց թիվը 370 հազար է:

Նման տվյալներ է ներկայացրել Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին՝ հանդես գալով Պետական դումայում:

«Օտարերկրացիների մատնահետքերի մասին տեղեկատվության ավտոմատացմած համակարգ ստեղծելը թույլ կտա տարվա սկզբից ախատանքային միգրատներին պարտադիր կարգով մատնահետքեր վերցնել»,-ասել է նա: Ռոմոդանովսկիի խոսքով՝ «ընդհանուր առմամբ, Ռուսաստանում այդպիսի մարդկանց թիվն անցել է 2 մլն-ից, իսկ Մոսկվայում՝ 370 հազարից, հաղորդում է «Ինտերֆաքսը»: