Մոսկվայի դպրոցներից մեկի աշակերտը պատահաբար, գազային ատրճանակից վիրավորել է իր հասակակցին, հաղորդում է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Մոսկվայի Մարշալ Կոնեւի փողոցի վրա գտնվող թիվ 702 դպրոցում: 14-ամյա դպրոցականը պատահաբար կրակել է դասընկերոջ աչքին, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է informing.ru-ն:
Պարզվել է, որ ատրճանակը պատահաբար վայր է ընկել դպրոցականի ձեռքից եւ կրակել: Ոստիկանությունը փորձում է պարզել նաեւ, թե ում է պատկանում ատրճանակը:





























