Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ 4-րդ փողոցի թիվ 2 հասցեում՝ «Սլայս» կահույքի սրահում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: