Ուկրաինայի եւ ԱՊՀ-ի համար ԵՄ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմը, ինչպես նաեւ Մաքսային միության գոտին շատ կարեւոր են: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Ուկրաինայի համար շատ կարեւոր է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ռեժիմը եւ Մաքսային միությունը կամ ԱՊՀ-ն: ՄՄ-ի երկրների համար մեր ապրանքաշրջանառությունը կազմում է 40%, ԵՄ-ի երկրների համար՝ 30%: Այսինքն՝ միասին դա մեր ապրանքաշրջանառության առյուծի բաժինն է», - հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Սեւծովյան տնտեսական չորրորդ միջազգային ֆորումի ժամանակ, որն իր աշխատանքն է սկսել հոկտեմբերի 24-ին:
Նա նաեւ հիշեցրել է, որ Ուկրաինան պատրաստվում է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրել: «ԵՄ-ի հետ մեր համաձայնության բոլոր առավելությունների եւ թերությունների հետ մեկտեղ, Ուկրաինայի համար տնտեսական օգուտներն ակնհայտ են», - ասել է նա:
Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու կապակցությամբ հարցեր են առաջանում ԱՊՀ-ի եւ ՄՄ-ի Ուկրաինայի գործընկերների մոտ, հայտնում է «Պոդրոբնոստին:
Նա նաեւ նշել է, որ Մաքսային միության եւ ԱՊՀ-ի հետ համագործակցելու մի շարք առավելություններ կան Ուկրաինայի համար:




























