Հաջորդ տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացումը կառաջացնի գնաճային ճնշումներ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա տեղեկացմամբ՝ եթե աշխատավարձերը բարձրացվեին հունվարի 1-ից, ապա գնաճի վրա ազդեցությունը ավելի մեծ կլիներ, հաշվի առնելով այս տարվա կեսերից էներգակիրների թանկացումը; Իսկ հուլիսի 1-ից բարձրացումը, ըստ Վ. Գաբրիելյանի, գնաճի վրա փոքր եւ կառավարելի ազդեցություն կունենա:

Ըստ Վ. Գաբրիելյանի՝ առավել արագ բարձրանալու են պոլիկլինիկաների բժիշկների ու փրկարար ծառայությունների աշխատողների աշխատավարձերը: Օրինակ՝ պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձը կբարձրանա 2.6 գոծակցով եւ կկազմի 170-180 հազ. դրամ:

Սահմանվելու է, որ զինվորականը քաղծառայողից բարձր պետք է ստանա: Բացի այդ՝ զինվորակաների համար հավելումների սահմանափակում չի լինի, ինչպես քաղծառայողների դեպքում: