Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդերը շահութահարկի լրացուցիչ արտոնություն կստանան: ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին սկսեց «Շահութահարկի մասին» օրենքում փոոխություն կատարելու օրինագծի քննարկումը, ինչն անցավ համարյա դատարկ դահլիճում: Բավական է ասել, որ հարցը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարցեր տվողներ չեղան:

Ֆինանսների նախարարն ասաց, որ գործող օրենքով շահութահարկից ազատվում են այն կենսաթոշակային հիմնադրամները, որոնք վճարում են իրականացնում երաշխիքային հիմնադրամին: Երաշխիքային հիմնադրամն իր հերթին ազատվում է այդ մասով շահութահարկ հաշվարկելու պարտականությունից; Սակայն այդ օրենքն ուժի մեջ է 2014 թ. հունվարի 1-ից:

Ըստ ֆինանսների նախարարի՝արդեն այս տարի կլինեն կենսաթոշակային հիմնադրամներ եւ ակտիվների կառավարիչներ, որոնք մինչեւ հունվարի 1-ը վճարումներ կանեն: Որպեսզի հարկումը տեղի չունենա, ներկայացվել է օրենք՝  նաեւ 2013 թ. ընթացքում ծագած հարաբերությունները հարկումից ազատելու մասին: