Մոսկվայի քաղաքային դատարանը հոկտեմբերի 25-ին կքննի «Ռոսկոմնադզոր»-ի հայցը՝ «Ռոսբալտ» գործակալությունից զանգվածային լրատվամիջոցի գրանցման վկայականը հետ կանչելու մասին։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին «Ռոսբալտ»-ից հայտնել են, որ հայցի հիմք են ծառայել «Ռոսկոմնադզոր»-ի երկու պահանջները YouTube-ի երկու տեսանյութերի հետ կապված, որը գործակալությունը դրել էր իր կայքում։

Խոսքը «Աղջիկները նոր երգ են երգել» տեսահոլովակի մասին է՝ դրված «Pussy Riot –ը պղծել է նավթային բարձունքները»  նյութի եւ «Կրասնոդարցի ջիգիթը» տեսահոլովակի մասին՝ տեղակայված «Կրասնոդարում քաղաքաացիները ձերբակալել են կացնով զինված աղմկարար հարավցուն» նյութի հետ։

«Ռոսբալտ»-ի ղեկավարությունը նշում է, որ «Ռոսկոմնադզոր»-ի բողոքից հետո տեսանյութերը հեռացվել են կայքից։

Գործակալության պաշտպանությանմբ հանդես են եկել  Պետդումայի եւ Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավորները, Ռուսաստանի ժուռնալիստների միությունը։

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի գլխավոր խմբագիր եւ Հանրային պալատի Լրատվամիջոցների աջակցության հանձնաժողովի նախագահ  Պավել Գուսեւը «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովին խնդրել է հետ կանչել «Ռոսբալտ»-ի դեմ հայցը։