Պերուի մայրաքաղաքից ոչ հեռու մեծահասակի եւ երեխայի մումիաներ են գտել, որոնց տարիքը երկու հազարից ավելի է գնահատվում։ Ըստ գիտնականների՝ երեխան կարող է զոհաբերված լինել, կամ պարզապես թաղված լինել մեռած մեծահասակի հետ։

Հնագետները մումիաները լավ պահպանված են համարում։ Ըստ նրանց՝ դրանք պատկանում են Ուարի մշակույթի մարդկանց, որոնք գոյություն են ունեցել ինկերից առաջ՝ մ.թ.ա. I-VI դարերում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գտածոները հայտնաբերվել են 5 օր առաջ։ Մասնագետների խոսքով՝ դրանք վերջին երեք տասնամյակի  ամենակարեւոր գտածոներից են։

Այս տարի ավելի վաղ հնագետները հայտարարել էին Պերուի հյուսիսում Ուարի մշակույթի ժամանակաշրջանի դամբարան գտնելու մասին, որը 1200 տարվա է։  Դրանում Ուարի թագավորության երեք թագավորների մումիաներ էին հայտնաբերվել, նաեւ՝ եւս 60 մարդու մասունքներ։