ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԽ գործընկերներին՝ պարզաբանում պահանջելով Եվրախորհրդարանի՝ Ղարաբաղի հարցով մտահոգիչ ձեւակերպումներ պարունակող բանաձեւի կապակցությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին,լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը: «Կարծես թե այստեղ շփոթմունք է տեղի ունեցել, խոսքը վերաբերվում է բանաձեւի 16-րդ եւ 23-րդ կետերին: Այն պագամավորները, որոնց հետ զրուցել եմ, ասել են, որ դրանք քվերակվել են ձեռքով, ըստ Եվրոպացի բարեկամներ ընկերության նախագահի՝ դրանք բանաձեւում ներառված չեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ եթե իսկապես այդ ձեւակերպումները տեղ են գտել բանաձեւում, ապա կարելի է ասել, որ բովականին կոշտ ձեւակերպումներ են դրանք: «Այո, ինչ-որ տեղ մենք կարող ենք դա ընդունել սեպտեմբերի 3-ից հետո կտրուկ շրջադարձի հետ»,- նշեց նա:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Եվրախորհրդարանի՝ եվրոպական հարեւանության քաղաքականության վերաբերյալ բանաձեւին, որում մտահոգիչ ձեւակերպումներ կան Լեռնային Ղարաբաղի հարցով, նշեց, որ դա կապ չունի Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ: «Ի՞նչ կապ ունի Մասքսյին միությունը եվրախորհդրաիանի հետ: Ոչ թե մենք գնում ենք պոչ դառնալու որեւէ պետության, այլ գնում ենք, որ շահեկան վիճակներ ստեղծենք: Մի ձեզ ներշնեք, որ մեր պետությունը շահագրիգիռ է որեւէ պետության պոչից քայլել»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ «այնպես չէ, որ Հայաստանը մեկ հարվածով է մտնելու Մաքսային միություն, եթե քաղաքական վտանգ կլինի, Հայաստանը կընտրի մեկ այլ ճանապարհ»: Թե ինչի՞ արդյունք էր ԵԽ հակահայկական բանաձեւը, Գալուստ Սահակյանը հստակ չմեկնաբանեց: «Դա փաստաթուղթ է, որի բովանդակությունը իրավական հիմք չի կարող հանդիսանալ»,- ասաց նա:
Խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հարցին եւ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությանը, թե ստեղծվել է Հայաստանի՝ Մաքսաին միությանը մինաալու վերաբերյալ աշխատանքային խումբ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց հետեւյալը.«Իմ կարծիքով՝ կամ ցնծությամբ պիտի ընդունենք, կամ մերժենք։ Կա ճանապարհային քարտեզ, որը պետք է քննարկվի, որպեսզի մեր անդամակցության ընթացքում ապահովվի նաեւ մեր շահերը։ Մաքսային միության հարցում մենք պետք է լավ աշխատենք, որպեսզի շահեկան վիճակ ստեղծվի մեզ համար։ Կհանդիպենք երկրի նախագահի հետ, նա կփոխանցի մեզ ինֆորմացիան»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























