Բագրատաշենի մաքսային կետով 2013 թվականի սեպտեմբերի 20-ին Իսրայելի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել «Սուկրազիտ» («СУКРАЗИТ») ապրանքանիշի շաքարի փոշի՝ 50,85 կգ քաշով, որից հոկտեմբերի 11-ին կատարվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունը:

Կրկնակի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կադմիում ցուցանիշի փաստացի ստացված արդյունքը չի համապատասխանում սահմանային թույլատրելի քանակությանը: Ապրանքի ներմուծումն արգելվել է: