«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405,75դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,06%-ով կամ 0,24 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 1.84 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 404-407 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր կրկին թուլացել է այլ արժույթների նկատմամբ: Եվրոն այսօր բարձրացել է մինչեւ 1.3813 դոլար՝ առավելագույն արժեքը վերջին 2 տարում; Դոլարին թուլացնում են այն սպասումները, որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը կհետաձգի պետական պարտատոմսերի գնման ծրագրի փոփոխությունը:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31. 6775 ռուբլի: Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: