ԱՄՆ-ում՝ Հյուսիսային Քարոլինայում կայացած տոնավաճառի ժամանակ շարքից դուրս է եկել Vortex ատրակցիոնը: Ինչպես հաղորդել է CBS-ը, դրա արդյունքում տուժել է առնվազն հինգ մարդ: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Երկու մարդու վիճակը ծայրահեղ ծանր է:

Ինչպես ընդգծվում է, տուժածներից մեկը ատրակցիոնի օպերատորն է: Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ Vortex-ը կանգ է առել եւ ուղեւորները սկսել են արձակել անվտանգության գոտիները, սակայն այն կրկին սկսել է շարժվել, գրում է ՌԲԿ-ն:

Առայժմ հայտնի չէ, արդյոք անսարքության պատճառը տեխնիկական թերությունն է, թե մարդկային գործոնը: Դեպքի վայրում աշխատում են մասնագետներ, որոնք փորձում են պարզել պատահարի պատճառները: Նրանք արդեն հարցաքննել են քառասուն վկաների: Ատրակցիոնը ներկայումս չի գործում: Տոնավաճառն իր աշխատանքները վերսկսելու է արդեն հաջորդ օրը: