Տարեց ավստրալացի զույգը ակամայից դարձել է թմրասուրհանդակ՝ խարդախների սխեմայի զոհ դառնալով:

Պերտացի զույգը հանկարծակի մեկ շաբաթյա ուղեգիր է շահել դեպի Կանադա, որը ներառել է թռիչքը, հյուրանոցում բնակվելը եւ նոր ճամպրուկները: Պերտ վերադառնալով՝ զբոսաշրջիկները դիմել են մաքսատան աշխատակիցներին՝ հայտարարելով, որ իրենց ուղեբեռի հետ ինչ-որ բան այն չէ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ստուգման ընթացքում նրանց ճամպրուկում հայտնաբերվել է 3,5 կգ մետամֆետամին: