ՀԱՀ-ում կալանավորվել է Քիմբերլիիում Օփենգեյմեր ընտանիքի թանգարանից 525 անմշակ ալմաստներ (ընդհանուր արժեքը՝ մոտ 140 հազար դոլար) գողացողը: Քննությունը պարզել է, որ նա թանգարանի նախկին աշխատակից Մայքլ Ֆան Ռենսբուրգն է, հաղորդում է Յոհանեսբուրգի «Սթար» թերթը:

Գողացված զարդերի ընդհանուր քաշը մոտ 741 կարատ է: Հանցագործին գտնելու հարցում օգնել է տեսախցիկների ձայնագրությունները: