Լյութերի Աստվածաշունչը պետք է վերանայվի եւ վերամշակվի՝ Գերմանիայի Ավետարանական եկեղեցու՝ EKD, հրամանի հանձնարարության համաձայն: Այդ հանձնարարության կատարմամբ Ռոստոկ քաղաքում կզբաղվեն աստվածաբանները, լեզվաբանները, թարգմանիչները, հաղորդում է Newsru.com-ը:

Նոր հրապարակումը լույս կտեսնի Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի կապակցությամբ 2017թ: Այս մասին ասվում է EKD պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունում: Աստվածաշնչի շուրջ աշխատանքները գլխավորելով զբաղվելու է եպիսկոպոս Քրիսթոֆ Քլերը:

Աստվածաշունչը գերմաներեն է թարգմանել Մարթին Լյութերը 1521-1534թթ ընթացքում: Լյութերի թարգմանությունը, որը գրական գերմանական լեզվի հիմքն է դրել, առանցքային դեր է խաղացել Գերմանիայում Ռեֆորմիսկան շարժման ձեւավորման եւ զարգացման հարցում: