Ամերիկացի նկարիչ Դյուք Ռայլիի աղավնիները 160 կմ հեռաորությամբ ճանապարհ էին հաղթահարաում, որպեսզի սիգարները կուբայական Հավանայից հասցնեն Ֆլորիդա նահանգի Քի-Ուեսթ քաղաք: Նախքան նման կերպով մաքսանենգությամբ զբաղվելը՝ տղամարդը վարժեցրել էր թռչուններին:

50 աղավնուց բաղկացած «փետրավոր խումբը» տղամարդը բաժանել էր երկու մասի. Մեկ խումբը տեղ էր հասցնում սիգարը, մյուսին ամրացնում էր հատուկ դրա համար նախատեսված տեսախցիկներ, գրում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Նրանք ամբողջ նկարահանում էին: Իհարկե, 23 թռչուններից միայն 11-ն էր ապրանքը տեղ հացրել: Անհասկանալի պատճառներով թռչուններից մեկը գետն էր ընկել: Նա փեւկվել էր, սակայն նահանգներ էր հասել առանց «բեռի»: Մյուս 11 թռչունները իրենց հետ բերել էին Cohiba ապրանքանիշի սիգարներ: Թե ով էր Կուբայում նրանց դիմավորում ու «փաթեթավորում» ծխախոտն ու կրծքին ամրացվող պարկերը, նկարիչը չի պատմել:

Աղավնիներն ու տեսագրությունները, որոնք նկարահանվել են թռիչքի ժամանակ, մաս են կազմելու Նյու-Յորքում Magnan Metz պատկերասրահում նոյեմբերի 1-ին մեկնարկող ցուցահանդեսի: Նկարիչը նախատեսում է հենց այդտեղ վաճառքի հանել աղավնիներին՝ յուրաքանչյուրը 100-ական դոլարի դիմաց:

Նախագիծը, որը նկարիչն անվանել է «Առեւտուր թշնամու հետ», արդեն Կուբայի հանդեպ տնտեսական շրջափակման դեմ բողոքի ակցիայի մաս է կազմում, որը տեւում է 51 տարի: