Վայոց ձորի Արփի գյուղում, այսօր՝ հոկտեմբերի 26-ի գիշերը, հացատան տանիք է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի թիվ 42 տան բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.01-ին, մարվել` 04.18-ին: Այրվել են Գ. Հ.-ին պատկանող հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը` 15 քմ մակերեսով, մասամբ` 5 մեղվի փեթակ եւ 3 դուռ: