Տրոլեյբուսի ուղեվարձի ինքնարժեքը մի քանի անգամ գերազանցում է 50 դրամը, NEWS.am-ի թղթակցին հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, որը համակարգում է Երեւանում տրանսպորտի սակագնի քննարկման  հանրային հանձանժողովը։

Տրոլեյբուսի ուղեվարձի գնի վերաբերյալ ավելի քիչ քննարկումներ են հարկավոր, քան ավտոբուսների եւ երթուղայինների դեպքում։ «Ակնհայտ է, որ տրոլեյբուսի ուղեվաձը   (50 դրամ-խմբ.) ինքնարժեքից շատ ավելի ցածր է։ Խիստ կասկածում եմ, թե ինչ-որ մեկը  սրա հետ չի համաձայնի», – հայտարարել է Վ. Նիկոյանը։

2011թ. «Էլեկտրատրանսպորտ»  ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանը ուղեվարձի օպտիմալ արժեքը գնահատել էր 250 դրամ։ Սակայն, հավելել է նա, դա էլ կարող է ոչ բավարար լինել։  «Այդ թվերը վերաբերում էին հին տնտեսությանը։ Իսկ եթե մալուխային ցանցի ենթակայանների եւ նոր տրոլեյբուսային պարկի վերանորոգում սկսվի, ցուցանիշն էլ ավելի կաճի»,– հավելել է Նիկոյանը։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը  վերջին անգամ տրոլեյբուսներ ձեռք էր բերել 2007թ.։ Դրանից հետո նոր մեքենաների  գնումն ամեն տարի ներառվում էր պետեբյուջեից Երեւանի քաղաքապետարանի հայցում, սակայն բյուջեն քննարկելիս  կառավարությունն ու խոհրդարանը տրոլեյբուսների տեղն ամեն անգամ ընդգծում էին։

«Հարկավոր է հասկանալ, որ բյուջետային 276 մլն դրամի սուբսիդիան ապահովում է ոչ թե զարգացումը, այլ միայն գոյության ապահովումը:  Աշխարհի ոչ մի քաղաքում նման հին էլեկտրատրանսպորտ չկա: Սակայն մենք դրանից չենք հրաժարվում, դա էկոլոգիապես մաքուր տրանսպորտ է: Այդ պատճառով էլ մայրաքաղաքի քառամյա զարգացման ծրագրում, որը մենք քննարկման կներկայացնենք, տրոլեյբուսը առաջնահերթություններից մեկն է»,  - հայտնել է փոխքաղաքապետը: