Հայտնի են դարձել 12 գլուխ անասուններ գողացողները:

Հիշեցնենք, որ օրերս ոստիկանության Էրեբունիի բաժին դիմած 40-ամյա կինը հայտնել էր, որ իրեն պատկանող 206 գլուխ անասուններից անհետացել է 12-ը, որի մեջ կասկածում է Նուբարաշենի բնակիչներ ոմն Կարոյի, Հրաչի, ինչպես նաեւ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ ոմն Շոթայի:

Պարզել էր, որ կնոջը պատճառվել է մոտ 3.288.000 դրամի վնաս:

Հոկտեմբերի 20-ին ոստիկանները պարզել էին, որ Կարոն 35-ամյա Կարապետ Կ.-ն է, Հրաչը՝ 39-ամյա Հրաչ Ե.-ն, իսկ Շոթան՝ 45-ամյա Վարդան Մ.-ն:

Հոկտեմբերի 20-ին Կարապետ Կ.-ն եւ Վարդան Մ.-ն ներկայացել էին ոստիկանության Էրեբունիի քննչական բաժին եւ խոստովանել, որ սեպտեմբեր ամսին նշված 12 գլուխ անասուններից իրենք գողացել են 4-ը եւ իրացրել:

Կարապետ Կ.-ն ձերբակալվել էր:

Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Էրեբունիի քննչական բաժին է ներկայացել ոստիկանների կողմից որոնվող Հրաչ Ե.-ն: Նա խոստովանել է, որ սեպտեմբերին Կարապետ Կ.-ի հետ գողացել են 4 անասուն եւ դրանք իրացրել Վարդան Մ.-ի միջոցով:

Հրաչ Ե.-ն կալանավորված է:

Նախաքննությունը շարունակվում է: