Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկից, թիվ 41 երթուղայինում գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Սուրեն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են տարբեր քարտեր եւ փայլուն մետաղից խաչ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրեն Ա.-ն դրամապանակը երթուղայինում գողացել է Մերի Վ.-ից, որից նույն օրը ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:





























