Ոստիկանության Մալաթիայի բաժնում, դեռեւս հոկտեմբերի 17-ին, հաղորդում էր ստացվել, որ երթուղայինում մի ուղեւորուհու պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր 10.000 դրամ եւ բանկային քարտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին ոստիկանության ծառայողերը նշված գողությունը կատարելու կասկածանքով Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Մհեր Խ.-ին, որը խոստովանել է հանցանքը:

Կատարվում է հետաքննություն: