Ոստիկանները հայտնաբերել են դեռեւս հոկտեմբերի 18-ին մի քաղաքացուց դրամապանակ գողացողին (դրամապանակում եղել էր 57.000 դրամ, բանկային եւ ապահովագրական քարտեր, այլ փաստաթղթեր):
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 26-ամյա Լեւոն Ա.-ին:
Պարզվել է նաեւ, որ նա հոկտեմբերի 22-ին թիվ 99 երթուղու միկրոավտոբուսում գողացել էր մեկ այլ քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել էր 19.000 դրամ եւ բանկային քարտ:
Լեւոն Ա.-ն խոստովանել է, որ նշված գողությունները կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:





























