Ռիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի  25-ին տան ձեղնահարկում 7 մարդու են գնդակահարել, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահներին։

Ոստիկանության տվյալով՝ զոհվել է հինգ տղամարդ եւ երկու կին։ Նրանց բոլորին սպանել են հրազենով։  Հարեւանները հայտնել են, որ  տունը հայտնի էր որպես վայր, որտեղ մշտապես թմրանյութեր էին օգտագործում։ Հանցագործները տանը մոտեցել են երեք ավտոմեքենաներով, հետո բակ դուրս եկել, ինչից հետո լսվել էին ճիչեր եւ կրակոցներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Տան բնակիչ ամուսնական զույգը անցյալում թմրանյութերից կախվածության պատճառով զրկվել էին ծնողական իրավունքից։ Ոստիկանությունը մարիխուանա  է հայտնաբերել։