Երեւանում երթուղային միկրոավտոբուսների ու ավտոբուսների վարորդների աշխատավարձը պետք է կազմի 165 հազար դրամ: Այս թիվն ընկած է քաղաքային տրանսպորտում երթուղու ինքնարժեքի հաշվարկում, որը նախապատրաստել է Երեւանի քաղաքապետարանը: Հիմքում ընկած է երկրում միջին ժամավճարը, ինչն ըստ պաշտոնական տվյալների 2013թ.-ի օգոստոսին կազմել է 828 դրամ: Ելնելով այն հանգամանքից, որ ամեն միկրոավտոբուս ամսական 25 օր աշխատում է(400 ժամ), ծախսը կազմում է 330 հազար դրամ, կամ 165 հազար դրամ օրական 8 ժամ աշխատանքի դիմաց: Այսօր այդ եւ այլ հարցեր քննարկվել են Երեւանում քաղաքային տրանսպորտի գնագոյացման հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ, որն աշխատում է սեպտեմբերից ու ներառում է պետական ու մասնավոր սեկտորի, ինպես նաեւ բիզնեսի ներկայացուցիչնէր: Նախաձեռնողը Երեւանի քաղաքապետարանն է:
Այս թիվը հետաքրքրել է «Տեղյակ ու պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին, ում հետաքրքրում էր, արդյոք իրական է վարորդին նման աշխատավարձ տալու փաստը: Հարցին տրանսպորտային ընկերություններից մեկի՝ «Դավիթ Տաքսի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հարություն Առաքելանը պատասխանել է, որ ամսում վարորդները ստանում են մոտ 95000 դրամ աշխատավարձ: Ընդ որում վճարից հավելյալ պահումները հաշվի չեն առնվել:
Չի քննարկվել յն հարցը, թե իրոք նման աշխատավարձ կստանան վարորդները, քանի որ թեմային այն չէր վերաբերում. Հանձնաժողովը ներկայացնում է հաշվետվություն, այլ ոչ թե վերահսկում է դրա իրականացումը: Թե օրվա ընթացքում քանի ժամ է աշխատում վարորդը, նույնպես չի քննարկել, սակայն նշվել է վարորդների պահանջարկի մասին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկ այլ «Իսավ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանը հայտնել է, որ քաղաքային տրանսպորտի ընկերություններն աշխատավարձը վճարում են թափանցիկոթյան պայմաններում, քանի որ «հարկայինն իրենց նկատմամբ վերջերս ուշադիր է»: «Ինչ-որ մեկը կարող է փաստաթղթերում նվազագույն աշխատավրձ նշել, ու վճարել դրանից շատ, բայց ոչ մենք»,- հավելել է նա:





























