Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում` «Ասֆալտի գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վարդենիս-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 32 LS 200 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել մոտակա դաշտը:
Հրշեջ-փրկարարները վարորդ` 26-ամյա Դ. Խ.-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը:





























