Քալիֆորնիական Բըրբենք քաղաքում ձերբակալել են երեք հայի. «T.J. Maxx» խանութի աշխատակիցն ու երեք գնորդ կալանքի տակ են վերցվել երեք ամսվա ընթացքում ավելի քան 3375 դոլար արժողությամբ ապրանքների գողության մեղադրանքով: Այդ մասին գրում  է «Burbank Leader»-ը:

Քննության տվյալներով, գողությունը իրականացրել են օգոստոսից: Ոստիկանության վարկածի համաձայն՝ խանութի 26-ամյա աշխատակից Հայկ Ավալյանը դրամարկղի մոտ թողել է ավելի քան 50 թանկարժեք ապրանքներով փաթեթ 50-ամյա Ռուզան Մարտիրոսյանի ու 23-ամյա Դավիթ Ավալյանի համար: Ընդ որում գումար չէր վերցնում: Ենթադրվում է, որ Դավիթ Ավալյանը մասնակից է միայն վերջին գողությանը, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Երեք կասկածյալներին ձերբակալել են յուրացման մեղադրանքով: