10-ամյա չինացի տղայի մոր սիրեկանը զայրույթի պահին կտրել է նրա ձեռքը: Որից հետո եփել է այն, որպեսզի վիրաբույժները չկարողանան կարել վերջույթը: Սարսափազդու դեպքը տեղի է ունեցել չինական Լյաոնին նահանգում, որտեղ ոմցն Չենգ Սունը հարձակվել է 10-ամյա Կսիաո Յունի վրա: Սկզբում նա փայտով ծեծել է տղային, հետո մսի դանակով կտրել է ձեռքը դաստակից մի քիչ վերեւ: Կտրած վերջույթը տղամարդը նետել է եռացող կաթսայի մեջ, որպեսզի հետ բժիշկները չկարողանան այն հետ կարել:
Հաղորդում են, որ տղամարդ կորցրել է տիրապետումն այն բանից հետո, երբ փողի համար վիճել է երեխայի մոր հետ: Չենգը ծանոթացել էր նրա հետ անցյալ տարի, իսկ այժմ արդեն մտածում էին միասին բնակարան գնելու մասին: Մինչ այդ սիրեցյալներն ու տղան ապրել են վարձակալված բնակարանում: Կինն այդ տղամարդուց երեխայի էր սպասում, սակայն ճակատագրական այդ օրը տանը չէր, քանի որ գնացել էր հարազատներից պարտքով գումար վերցնելու: Բնակարանի ձեռքբերման համար դրամական միջոցները չէին բավականացնում, փոխանցում է Medikforum.ru-ն:
Գումարի թեմայով Քսիաոյի մոր հետ հեռախոսազրույցն այնքան էր բարակցրել Չենգին, որ նա իր ողջ զայրույթը թափել էր անմեղ երեխայի վրա: Տղայի բղավոցներից հարեւանները ոստիկանություն եւ շտապ օգնություն են կանչել: Երեխային հասցրել են հիվանդանոց, այժմ նրա վիճակը գնահատվում է կայուն: Ցավոք, կտրված ձեռքը հետ կարել այլեւս հնարավոր չէր, քանզի ամբողջովին վնասվել էր: Հարձակվողին ձերբակալել են, նրան սպասվում է երկարատեւ ազատազրկում:





























