Թուրք ներգաղթյալ Քադիր Նորմանը, ում Գերմանիայում համարում են հայտնի ֆասթ-ֆուդի դոներ-քեբաբի ստեղծողը, մահացել է 79 տարեկան հասակում: Նորմանը ֆասթ-ֆուդի իր կրպակը բացել է 1972-ին՝ Արեւմտյան Բեռլինում, որտեղ սկսել է դոներ-քեբաբ վաճառել, որը հետագայում դարձել է Գերմանիայի ազգային կերակուրներից մեկը:

Նորմանը ավանդական թուրքական ուտեստը հարմարեցրել է արագ սննդի կանոններին, որը մատուցում են ափսեում՝ լավաշի մեջ փաթաթած, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս ուտեստը տարածվել է ողջ Գերմանիայի եւ այլ երկրների տարածքում, ներառյալ Թուրքիան: