Սոմալիի ոստիկանությունը գրոհել է Shabeelle անկախ ռադիոընկերության գրասենյակի վրա՝ ստիպելով աշխատակիցներին դադարեցնել ուղիղ եթերը:

Երկրի իշխանությունները իրենց գործողությունը բացատրել են շենքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու անհրաժեշտությամբ, որը պատկանում է կառավարությանը:

Ինչպես նշում է տարածաշրջանում BBC թղթակիցները, վերջին միջադեպը Սոմալիում անկախ լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ հարձակման հերթական դեպքն է: Նրանք ենթարկվում են ինչպես կառավարության, այնպես էլ «Աշ-Շաբաբ» իսլամիստական զինված խմբավորման ճնշմանը: