Դալլասի ոստիկանության սպա Քարդեն Սփենսերը մեղադրում է Բոբւ Բենեթին դանակով իր վրա հարաձակվելու համար: Սակայն վերահսկող տեսախցիկները գրանցել են, թե ինչպես 52-ամյա տղամարդը, ով տառապում է շիզոֆրենիայով, երկու ոստիկաններից վեց մետր հեռավորության վրա հանգիստ կանգնած էր, երբ նրանցից մեկը կրակ է արձակել, հաղորդում է Daily News-ը:
Բոբի Բենեթը նստած էր փողոցում հիվանդասայլակի մեջ, երբ մոտեցել են երկու ոստիկանները: Բենեթի մայրը կանչել էր նրանց որդու հետ վեճից հետո, ով, ինչպես ինքն է վկայում, տառապում է շիզոֆրենիայով ու գլխուղեղի երկբեւեռ խանգարումներով:
Վերահսկող տեսախցիկների ձայնագրությունից երեւում է, որ Բենեթը կանգնում է հիվանդասայլակից, սակայն չի շարժվում: Նա հանգիստ կանգնած է, հետեւում է ոստիկաններին 6 մետր հեռավորությունից: Մոտ 5 վայրկյան անց ոստիկանները կրակ են արձակում, ինչից հետո լուրջ վիրավորումից Բենեթն ընկնում է մայթին, հաղորդում է Russia Today-ին:
Տղամարդը որովայնի լուրջ վիրավորումով տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Ականատեսները վկայում են, երբ ոստիկանները հրամայել են Բենեթին հանգիստ կանգել տեղում, նա ենթարկվել է, չի տեղաշարժվել, նրա գիտացությունը տեղում էր ու հասկանում էր, ինչ է անում:
Նահանգի ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ հաղորդում են, որ մեկնաբանություններն ու գնահատականները կլինեն լայնածավալ հետաքննությունից հետո:





























