Կինն ու չորս երեխաները դարձել են արյունահեղ ջարդի զոհ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան Բրուքլինի բնակարաններից մեկում, Նյու-Յորքի Սանսեթ Պարկի հարեւանությամբ: Մեծ երեխան 9 տարեկան էր, փոքրը՝ 18 ամսական:
Նորածինն ու երկու աղջիկները՝ 9 ու 6 տարեկան հասակի, արդեն մահացել էին, երբ ոստիկանությունը դեպքի վայր է հասել: Կինը՝ մոտ 30 տարեկան հասակի, եւ 8-ամյա տղան տեղափոխվել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը: Զոհերը մահացել են դանակի բազմաթիվ հարվածներից:Աղբյուրները հաղորդում են, որ դեպքի վայր հասած ոստիկանությունը բնակարանում հայտնաբերել է տղամարդու, որին ձերբակալել են այս հանցանքի մեղադրանքով: Հաղորդում են նաեւ, որ նա կարող էր զոհվածների բարեկամը լինել:
Երեխաների հայրը կատարվածի մասին տեղեկացել է, երբ աշխատանքից տուն է վերադարձել ու բնակարանում հայտնաբերել է ոստիկանությանը, որը թարգմանչի օգնությամբ չինացուն հայտնել է ողբերգության մասին:Ոստիկանությունը հակված է համարել, որ ողբերգությունը կենցաղային բնույթ ունի:Զոհերի անուններն առայժմ չեն հրապարակվում:





























