Սանկտ-Պետերբուրգում իրավապահ մարմինների աշխատակիցները կանխել են դպրոցականների զանգվածային ծեծկտռուք: ՌԻԱ Նովոստիի համաձայն՝ ձերբակալել են 12 հոգու:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ բախումը աղջկա պատճառով է տեղի ունեցել: Ձերբակալվածների թվում 7-9-րդ դասարանների ինը սովորողներ են, 1996-1999 թվականներին ծնված, լիցեյի 18 եւ 19 տարեկան սովորողներ , ինչպես նաեւ ռեստորանի 21-ամյա խոհարար:Ձերբակալվածների ծնողներին կանչել են ոստիկանության բաժանմունք, ուսումնական հաստատությունների ղեկավարներին ու հատուկ խնամակալության մարմինների ներկայացուցիչների, որոնց հետ պրոֆիլակտիկ զրույց է անցկացվել:

Անչափահասներին հանձնել են օրենքի ներկայացուցիչներին: Երկու աշակերտուհու վերաբերյալ կազմվել են արձանագրությունները՝ ոչ սթափ վիճակում գտնվելու համար: