Հնդկաստանում ձերբակալել են պայթյունների կազմակերպման մեջ մեղադրվող 5 անձի, որոնք տեղի են ունեցել Պատնա քաղաքում՝ Հնդկաստանի արեւելքում գտնվող Բիհար նահանգի մայրաքաղաքում: Տուժել է ավելի քան 80 մարդ, բոլորին տեղափոխել են հիվանդանոց:

Ինքնաշեն առաջին ականը պայթել է առավոտյան Պատնիի կենտրոնական երկաթուղային կայարանում: Եւս վեց պայթյուն տեղի է ունեցել հրապարակին կից տարածքում, որտեղ ընթանում է ընդդիմությունն առաջնորդող Բհարատիա ջանատա կուսակցության(ԲՋԿ) կողմից վարչապետի թեկնածու Նարենդր Մոդիի հանրահավաքը: Բոլոր պայթյուններն էլ եղել են ցածր հզորության: Բացի այդ, սակրավորներին հաջողվել է հանրահավաքի վայրին մոտակա տարբեր շրջաններում եւս չորս ռումբ ականազերծել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ոչ մի ահաբեկչական կազմակերխություն իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը: Հայտնի չէ, արդյքո ձերբակալվածները որեւէ խմբավորման անդամ են հանդիսանում, թե՝ ոչ: