Հոկտեմբերի 28-ին Ինդոնեզիայի արեւելյան հատվածում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա: 

Ստորերկրյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Մոլուկի նահանգի Տուալ քաղաքից 268 կմ հարավ-արեւմուտք, հիպոկենտրոնը գտնվել է Բանդա ծովի մակերեւույթից 159 կմ խորությունում:

Զոհերի եւ ավերածությունների մասին  չի հաղորդվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ինդոնեզիայի մետերոլոգիայի, կլիմատոլոգիայի եւ երկրաֆիզիկայի ազգային վարչության հաղորդագրությունը: 

Ինդոնեզիան Խաղաղօվկիանոսյան հրե օղակի մասն է կազմում: Երկրագնդի այդ հատվածում  են տեղակայված ամենաակտիվ տեկտոնական գոտիները, որոնցից մեկը շարժվում է տարեկան 7սմ արագությամբ: Ամեն տարի սեյսմոլոգները այդտեղ գրանցում են 6-7 հազար երկրաշարժ`միջինը 4,0 մագնիտուդով: