Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազում է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողոներում սկսած բյուջետային քննարկումների ժամանակ: Ըստ ֆինանսների նախարարի՝ 2012 թ. արդյունքներով սպասվում է 32-33% աղքատություն՝ 2010 թ. 35,8%-ի, եւ 2011 թ.՝ 35%-ի համեմատ (2012 թ. վիճակագրական ցուցանիշները դեռ վերջնմականպես հաշվարկված չեն):

Ըստ Դ. Սարգսյանի՝ աղքատության ցուցանիշը դանդաղ կկրճատվի նաեւ 2014 թ.:

Սակայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախարարին հիշեցրեց, որ Վրաստանում աղքատության ցուցանիշը 27% է, Ադրբեջանում՝ 15%, Ռուսաստանում՝ 11%