Ոստիկանության Արաբկիրի բաժնում, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 35-ամյա Արփինե Ս.-ն եւ նրա դուստրերը` 17-ամյա Մարիաննա Ե.-ն եւ 14-ամյա Նորա Ե.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը` լոգանք ընդունելու ժամանակ առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:





























