Երեւանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1 շենքի դիմաց, հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, թիվ 57 երթուղու ավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով ուղեւորուհին սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: