Մասիս-Ռանչպար ճանապարհի 2-րդ կմ-ին, հոկտեմբերի 26-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը աղջնակին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























