Շվեդիայում բեռնատարի վարորդից գողացել են 75 կգ մատուտակ, մինչդեռ նա քնած է եղել: Բեռնատարը կայանված է եղել տեղական լցակայանի մոտ:

Սկզբում հաղորդվում էր, որ բեռնատարից անհետացել է բեռնատարի ամբողջ մատուտակը, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ գողացվել էր դրա կեսը: Ներկայումս իրավապահները տեղեկություններ չունեն կասկածյալի անձի մասին, հաղորդում է շվեդական The Local պարբերականը: Շվեդիայում այն օգտագործվում է ոչ միայն որպես քաղցրավենիք, այլեւ որպես ծխախոտի արոմատիզատոր, հաղորդում է «Lenta.Ru»-ն: