«Սուրբ Հուդա» փոթորիկը հասել է Միացյալ թագավորություն:  Տագնապահարույց հաղորդագրություններ են ստացվում Լոնդոնի կենտրոնից: Այնտեղ վերամբարձ կռունկն ընկել է վարչապետի գրասենյակի վրա, որը գտնվում է Դեյվիդ Քեմերոնի տան անմիջական հարեւանությամբ` Դաունինգ սթրիթում: Գրասենյակի աշխատակիցները տարհանվել են, զոհեր եւ վիրավորներ չկան, հաղորդում է ՆՏՎ-ն:

Օդանավակայանները հետաձգում են հարյուրավոր չվերթներ, դադարեցվել  է գնացքների եւ  նավերի երթեւեկությունը: Ատլանտիկայի ափերի մոտ քամու  ուժգնությունը հասնում է 130կմ/ժ-ի, բնակիչներին  զգուշացնում են չլքել տները: Սպասվում է, որ «Սուրբ Հուդան» կդառնա Բրիտանիայում եւ Հյուսիսային Եվրոպայում ամենահզոր փոթորիկը` վերջին 20 տարվա ընթացքում: