«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 35-ամյա մի կին եւ հայտարարել, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի 15-րդ կամ 16-րդ թաղամասում (դեպքի վայրը պարզվում է) անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն ու դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: