Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստի դիմած ամբաստանյալ Սերոբ Մխիթարյանը հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից:

Նրան հայտնաբերել են Սուրմալու տոնավաճառի մոտից:

Հիշեցնենք, որ փախուստի փաստի առթիվ Էրեբունիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից, այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Ձեռնարկվում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: