Աֆղանական Հանզի նահանգում գյուղի բնակիչները քարերով գանահարել են մի տղամարդու, իսկ անշնչացած մարմինը փամփուշտներով ծակծկել: Նրան կասկածել են ահաբեկչության կազմակերպման մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Երբ ամբոխը մոտեցել է կասկածյալի տանը, նա թաքնվել է հավաբնում: Տղամարդուն դուրս են բերել եւ սկսել ծեծի ենթարկել փայտերով, հետո՝ քարերով: Ականատեսների վկայությամբ, նա, իբրեւ թե, մահվանից առաջ խոստովանել է, որ հենց ինքն է ահաբեկչությունն իրականացրել: Նրա մարմնի մեջ հայտնաբերվել է մոտ 200 փափուշտ:

Նա կասկածներ է հարուցել, երբ նրա տան մոտակայքում հայտնաբերվել է հեռակառավարման սարք, որի միջոցով իրականացվում են ահաբեկչությունները: Զոհվածն, իբրեւ թե, «Թալիբան» շարժման անդամ էր:

Միջադեպը, որը վրեժխնդրության պատճառ էր դարձել, տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին, հաղորդում է Associated Press-ը: Դրա արդյունքում ճանապարհին պայթեցված ռումբի հետեւանքով մահացել են մի գյուղից մյուսն ուղեւորվող հարսանիքի հյուրերը: Արդյունքում զոհվել է 18 մարդ: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն: