Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 25-ին Վանաձոր-Սպիտակ ճանապարհին ստուգման են ենթարկել Արսեն Գ.-ի վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է շուրջ 14 խմ հաճարենու վառելափայտ, որի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վառելափայտը տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահեստամաս եւ հանձնվել ի պահ:

Պարզվել է, որ իրացնելու նպատակով Գյումրի տեղափոխվող վառելափայտը Արսեն Գ.-ն ձեռք է բերել Լոռիի մարզի Փամբակ գյուղի տարածքում գործող մի ընկերությունից:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: