Բելգիացի գողը, ում ձերբակալել էին դրամապանակ գողանալու համար, որոշել է ոստիկանից րեժ լուծել առանձնահատուկ կերպով: Նա կծել է նրանցից մեկի մատը՝ նախաօրոք թքելով իրավապահի երեսին: Հանցագործը հայտարարել է, որ ինքը տառապում ՁԻԱՀ-ից ու որ հիմա արդեն «միասին կմեռնեն»:
26-ամյա բելգիացին ձերբակալությունից հետո ոստիկանական բաժանմունք հասնելուն պես ագրեսիա է դրսեւորել: Այն պահին, երբ նրա մատնահետքերն էին վերցնում, նա հարձակվել է ոստիկանի վրա: Բացի այդ, նա համարձակվել է սենյակում դրված պատճենահանման սարքը, հաղորդում է «Vesti.ru»-ն՝ վկայակոչելով բելգիական Sudinfo պարբերականին:
Առայժմ հայտնի չէ, արդյոք իսկապես տղամարդը ՁԻԱՀ-ով վարակված էր: Իշխանությունները հույս ունեն, որ ամեն դեպքում տուժող ոստիկանը չի վարակվի, քանզի կծելու պահին նա ձեռքերին ռետինե ձեռնոցներ է ունեցել:




























